Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am

Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ և հաղթում վերջինիս: Այդ հետազոտությունների մասին մանրամասն պատմվում է «Nature Medicine» պարբերականում:

Ինչպես հաղորդում է MedikForum.ru-ն, Մելբուրնի համալսարանի գիտնականների աշխատանքը՝ իրականացված Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի բժիշկների հետ համատեղ, վկայում է՝ ուժեղ իմունիտետը կարող է հաջողությամբ դիմադրել կորոնավիրուսային վարակին և հաղթել վերջինիս՝ թույլ չտալով կյանքին սպառնացող հետևանքների առաջացումը:

«Ստացված արդյունքները կարող են շատ օգտակար լինել COVID-19 հիվանդության ժամանակ իմունային ռեակցիան հասկանալու համար, ինչպես նաև կարող են կարևոր դեր խաղալ կորոնավիրուսի դեմ վակցինայի մշակման մեջ», - այս մասին հայտնեցին հետազոտական նախագծի հեղինակները:

Նրանց կողմից վերլուծվել է Ավստրալիայի նոր կորոնավիրուսով առաջին հիվանդներից մեկի՝ 40 տարեկան կնոջ իմունային ռեակցիան: Նա հոսպիտալացվել է COVID-19 ախտանիշներով, որի վիճակը ծանր չի եղել: Մինչև հոսպիտալացումը հիվանդն աչքի էր ընկնում ամուր առողջությամբ:

Գիտնականները նրանից վերցրին արյան մի քանի նմուշ՝ իմունային պատասխանի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար:

«Հիվանդի դիմելուց երեք օր հետո մենք նրա արյան մեջ տեսանք մի քանի իմունային բջիջների պոպուլյացիայի աճ, որոնք հաճախ հանդիսանում են գրիպով վարակման դեպքում ապաքինման նշան:  Մենք ենթադրեցինք, որ մեր հիվանդը կապաքինվի երեք օր հետո: Այդպես էլ տեղի ունեցավ», - պատմեցին գիտնականները:

Այս դիտարկումը հաստատում է այն պնդումը, որ ուժեղ իմունիտետով մարդը բավականին լավ է պայքարում օրգանիզմ թափանցած հարուցիչների դեմ, նույնիսկ եթե նախկինում դրանց հետ չի առնչվել, համարում են գիտնականները: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է ունենալ լավ առողջություն՝ գործածելով դրան ուղղված որոշակի ջանքեր (մասնավորապես. քաշի, ճնշման, արյան մեջ շաքարի վերահսկում, սննդի մեջ օգտակար մթերքների կիրառում, ծխախոտի, ալկոհոլի չարաշահման բացառում, ֆիզիկական ակտիվության պահպանում):

«Մենք տեսանք, որ չնայած COVID-19 հարուցվում է նոր վիրուսով՝ առողջ մարդու մոտ արտադրվում է տարբեր տեսակի բջիջների նկատմամբ կայուն իմունային պատասխան և դա կապված է կլինիկական ապաքինման հետ, ինչը տեղի է ունենում նաև գրիպի դեպքում: Սա մեծ նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչն է բերում օրգանիզմի վերականգնման  տվյալ վարակի դեպքում», - հաստատում են փորձագետները:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ